«5-րդ շարասյան» առաջամարտիկը


16:31 , 22 մարտ, 2023

«5-րդ շարասյան» առաջամարտիկը

Բացահայտելով «5-րդ շարասյան» մասին իր ունեցած պատկերացումները՝ ՔՊ-ական Խաչատրյան Վիգենը լրագրողների հետ զրույցում ասել է. «Հինգերորդ շարասյան երկու դրսևորում կարող է լինել. մեկը՝ երբ մարդ հավաքագրվում է որպես լրտես, և կա, որ մարդը կամա թե ակամա սպասարկում է այլ պետության շահեր, ոչ թե սեփական պետության, դա կոչվում է 5-րդ շարասյուն»:

Ինչպես տեսնում ենք, ՔՊ-ականները չեն դադարում արծարծել Նիկոլի քարոզչական նարատիվը՝ սեփական դավաճանությունը բարդելով «5-րդ շարասյան» վրա: Այսինքն՝ հանդիսանալով հենց ծեր ՔՊ-ականի նկարագրած «5-րդ շարասյունը» վիգենխաչատիյաններն այլոց են մեղադրում այդպիսին լինելու համար:

Օրինակ՝ հարց է ծագում՝ «5-րդ շարասյան» կոնկրետ ո՞ր տեսակին է պատկանում անձամբ Խաչատրյան Վիգենը, կամա-ակամա թուրքի շահը սպասարկողների՞, թե՞ միանգամայն գիտակցաբար ու կամավորաբար թուրքին ստորագրություն տվածների՝ հաշվի առնելով նրա քաղաքական հետագիծն ու ներկայումս բռնած կեցվածքը, երբ սեփական հայտարարություններում չի դադարում հիմնավորել Ադրբեջանի պաշտոնական դիրքորոշմանը բնորոշ հայադավ թեզերն ու հայի մեջ թաղել սեփական հայրենիքին տիրություն անելու կամքը:

Կարելի է միարժեքորեն հայտարարել, որ Խաչատրյան Վիգենը պատկանում է գիտակցաբար ու միանգամայն կամավոր կերպով Հայաստանը թուրքին ծախող «5-րդ շարասյան» առաջամարտիկը՝ հայաստանյան քաղաքական դաշտում գործող: Սա, Անդոնը, Գուգոն, վաշխառու Գռզոն, Կարապետյան Մարիշը կամ ասենք Դավոյան Արփոն թուրքերի մեծագուն ֆանատներն են՝ ներդրված Նիկոլի թիմում՝ շեֆին ձեռք բռնելու ու հնարավորինս անխափան կերպով Հայաստանի թրքացման օրակարգն առաջ տանելու:
Հենց իշխանափոխություն եղավ, սրանց վերջը մի օրում գալու է՝ Հայաստանը հայ ժողովրդին վերադարձնելուն կոչված օպերացիայի շրջանակներում: