Քաջարանում և «Մեղրու սար» կոչվող հատվածում ձյուն է տեղում․ Գորայք-«Զանգեր» հատվածում մառախուղ է․ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ


13:56 , 22 մարտ, 2023

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ:

Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։

Քաջարան քաղաքում և «Մեղրու սար» կոչվող հատվածում տեղում է ձյուն։

Գորայք-«Զանգեր» և «Մեղրու սար» կոչվող հատվածներում մառախուղ է: 

Լարսի մասին

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։