Դեղձենի. Հազարամյա բույսի զարմանալի հատկությունները


22:46 , 5 սեպտեմբեր, 2013

Դեղձենի. Հազարամյա բույսի զարմանալի հատկությունները168.am-ը գրում է.

Հավանաբար դեղձենու հայրենիքը հյուսիսային Չինաստանն է, որտեղ հանդիպում են բնության մեջ աճող բոլոր տեսակները։ Ըստ ավանդազրույցի` դեղձենին աճել է դրախտային այգիներում և պտղաբերել է երեք հազար տարին մեկ անգամ։ Պտուղները նախատեսված են եղել միայն անմահ աստվածների համար։ Մի այլ ավանդազրույցից տեղեկանում ենք, որ Երկնքի աստված Էնլիլը բերել է դեղձենին ոսկյա նավով և նվիրել իմաստնութան քաղաքի բնակիչներին։ Ըստ բուսահնէաբանների` դեղձենին մշակվել է Չինաստանում ավելի քան 3000 տարի առաջ։ Այդ երկրում դեղձը համարվում է առողջության և երկարակեցության խորհրդանիշ, թեև դեղձենու կյանքը շատ կարճ է` ընդամենը 10-15 տարի։ Դեղձենին, ծիրանենին և նշենին պատկանում են վարդազգիների ընտանիքի սալորայինների ենթաընտանիքին։ Նշենին և դեղձենին շատ ընդհանուր հատկանիշներ ունեն. կան գիտնականներ, որոնք համարում են, որ դրանք գենետիկորեն նման բույսեր են։ Կարծում ենք, որ վերջնական պատասխանը սարերի ետևում չէ, քանի որ ԱՄՆ-ի գիտնականները 2010 թվականին արդեն իսկ վերծանել են դեղձենու գենոմը։ Հայաստանում հնագույն ժամանակներից նշենին օգտագործվում է որպես պատվաստակալ դեղձի և ծիրանի համար։ Մեր երկրում հանդիպում են նշենու տեսակներ, որոնք աճում են միայն հայրենիքի բնական պայմաններում. դրանք երկուսն են` նշենի նաիրյանը և նշենի ֆենցլիի։ Դեղձենին հայտնի է դարձել Հռոմում Ք.ա. 1-ին հարյուրամյակում, բերվել է Պարսկաստանից և անվանվել է պարսկական սալոր (Prunys persika)։ Դեղձենու առանձնահատկությունները Դեղձենու առաջին առանձնահատկությունը կապված է ծաղիկների կառուցվածքի և, համապատասխանորեն, փոշոտման եղանակի հետ։ Ծաղիկները միայնակ են, հազվադեպ՝ զույգերով, նստադիր կամ կոթունով, բացից մուգ վարդագույն (շատ նման են նշենի նաիրյանին, նշենի ֆենցլիի ծաղիկները աճում են նաև խմբերով 1-5)։ 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ