22:19 , 5 սեպտեմբեր, 20131in.am-ը գրում է.
Հինգշաբթի Վրաստանում ոչնչացվել են այն լուսանկարներն ու տեսանյութերը, որոնք պատկերում են մարդկանց անձնական կյանքը, հաղորդում է «Գրուզիա Օնլայն»-ը
Վրաստանի ՆԳ նախարար Իրակլի Գարիբաշվիլին նյութերի ոչնչացումից առաջ հայտարարել է, որ ընդհանուր առմամբ հայտնաբերվել է 26 հազար ֆայլ, սակայն որոշում է կայացվել ոչնչացնել դրանցից 140-ը, որոնք 180 ժամ տևողություն ունեն:
Ոչնչացման գործընթացին ներկա են գտնվել նաև արդարադատության նախարար Տեա Ցուլուկիանին, գլխավոր դատախազ Արչիլ Կբիլաշվիլին և այլ բարձրաստիճան պաշտոնյաներ: