Յուրա Մովսիսյանը՝ «Սպարտակի» լավագույն ֆուտբոլիստ


22:26 , 5 սեպտեմբեր, 2013

Lurer.com-ը գրում է.

Քվեարկության արդյունքում Ռուսաստանի առաջնության 7-րդ տուրում Մոսկվայի «Սպարտակի» լավագույն ֆուտբոլիստ ճանաչվել է Յուրա Մովսիսյանը, ով հավաքել է 214 ձայն:

Նշենք, որ 7-րդ  տուրում մոսկովյան ակումբը 2:1 հաշվով առավելության էր հասել «Տոմի» նկատմամբ:

Եռյակն ունի հետևյալ տեսքը

1. Յուրա Մովսիսյան - 214 

2. Պավել Յակովլեվ - 174

3. Ժոաո Կարլոս - 156 

Հայաստանի ազգային հավաքականի մեկ այլ ֆուտբոլիստ` Արաս Օզբիլիսը, 40 ձայնով 7-րդն է: