21:59 , 5 սեպտեմբեր, 2013
Armsport.am-ը գրում է.
Սեպտեմբերի 6-ին կայանալիք աշխարհի առաջնության ընտրական փուլի Չեխիա-Հայաստան հանդիպումից առաջ, Վարդան Մինասյանի ընտրանին անցկացրեց վերջին մարզումը: Մարզման ընթացքից կարելի է ենթադրել, որ Հայաստանի հավաքականի պաշտպանությունում լինելու են վերադասավորումներ:
Armsport.am-ի գլխավոր խմբագիր Արթուր Նազարյանը Պրահայից հաղորդում է, որ նախորդ հանդիպումներում պաշտպանության աջ եզրում հանդես եկած Կամո Հովհաննիսյանը, երկկողմանի մարզումային մրցավեճում գործում էր ձախ եզրում, իսկ նրա դիրքում էր հայտնվել Հրայր Մկոյանը:
Հավանական է, որ թիմերը վաղն ասպարեզ դուրս կգան այսպիսի կազմերով՚.
Հայաստան. Ռոման Բերեզովսկի, Կամո Հովհաննիսյան, Ռոբերտ Արզումանյան, Վարազդատ Հարոյան, Հրայր Մկոյան, Գեւորգ Ղազարյան, Կառլեն Մկրտչյան, Արթուր Եդիգարյան, Արաս Օզբիլիս, Հենրիխ Մխիթարյան, Յուրա Մովսիսյան:
Չեխիա. Պետր Չեխ, Գեբրե Սելասիե, Տոմաշ Սիվոկ, Միխալ Կադլեց, Դավիթ Լիմբերսկի, Տոմաշ Ռոսիցկի, Յարոսլավ Պլաշիլ, Պետրե Յիրաչեկ, Յոզեֆ Հուշբաուեր, Վացլավ Կադլեց, Լիբոր Կոզակ:
Հիշեցնենք, որ Չեխիա-Հայաստան հանդիպումը սկսվելու է Երեւանի ժամանակով 20:00-ին: