21:53 , 5 սեպտեմբեր, 2013
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը եւ նրա վաղեմի թիմակից, ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը հրապարակավ դեմ էին արտահայտվել ՀՀ անդամակցությանը Մաքսային միությանը:
Այս դիրքորաշումը միանգամայն տրամաբանված էր:
Միանգամայն տրամաբանական կլիներ, որ այս պարոնները հրաժարական տային այն բանից հետո, երբ Սերժ Սարգսյանը հայտարարեց ՀՀ-ի` Մաքսային միության անդամ դառնալու մտադրության մասին:
Հրաժարականը կլիներ սկզբունքային քաղաքական գործչի վարքագիծ:
Սակայն մեզանում մարդիկ առաջնորդվում են ոչ թե սկզբունքնեորվ, այլ՝ պաշտոնին կառչած մնալու հրամայականով:
Վարչապետի ծպտունը չի լսվում, իսկ Շավոն հիմա էլ իմաստուն է համարում Սերժ Սարգսյանի մոսկովյան հայտարարությունը, այսինքն՝ պաշտպանում է մի քաղաքականություն, որին շաբաթներ առաջ ընդդիմանում էր:
Տխուր է կողքից նայել, թե ինչպես է համակարգը վերից վար կերպարանափոխում փորձառություն ունեցող քաղաքական գործչին:
Լավ կլինի, որ Շավոն ձեռի հետ մի քանի տեքստ էլ ունենա, որով պաշտպանում է Սերժ Սարգսյանի հայտարարությունը՝ Արաբական լիգային կամ Աֆրիկյան միությանը միանալու մասին:
Վաղը-մյուս օրը կարող է պետք գալ: