Ալեն Սիմոնյանը սայթաքել և վնասել է արմունկը. խոսնակ


19:28 , 20 մարտ, 2023

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը սայթաքել է ու գտնվում է բժիշկների հսկողության տակ։ Այս մասի հայտնում է ԱԺ նախագահի մամուլի խոսնակ Ծովինար Խաչատրյանը։

«Ի պատասխան լրատվամիջոցների չդադարող զանգերի՝ հարգելի գործընկերներ, ՀՀ ԱԺ նախագահի ինքնազգացողությունը նորմալ է։ Նա պարզապես սայթաքել և վնասել է արմունկը, գտնվում է բժիշկների հսկողության տակ»,- գրել է նա։