Վրաստանում Սոսո Պավլիաշվիլիի դեմ քրեական գործ է հարուցվել. դատախազ


21:52 , 5 սեպտեմբեր, 2013

1in.am-ը գրում է.

Վրաստանի դատախազությունը չի բացառում Ռուսաստանում բնակվող հայտնի վրաց երգիչ Սոսո Պավլիաշվիլիի հարցաքննման հավանականությունը` Թբիլիսիում գործարար Ավթանդիլ Ադուաշվիլիի սպանության գործի շրջանակներում: 

Ինչպես հայտարարել է դատախազ Նինո Ագլեմաշվիլին՝ դատախազությունը Պավլիաշվիլիին մեղադրանք առաջադրելու համար դեռ բավարար ապացույցներ չունի, սակայն չի բացառվում, որ նրան կհարցաքննեն: 

Ադուաշվիլիի սպանության գործը քննվում է Թբիլիսիի քաղաքային դատարանում: