Սրանց «այո»-ն պետք է «ոչ»-ի տեղ ունդունել և հակառակը, եթե ուզում ենք գոյատևել կամ վերապրել առհավիրքը


13:58 , 20 մարտ, 2023
Արձագանքելով վեջին օրերին շատ-շատերի կողմից արձանարվող սահմանային կուտակումների փաստին (այդ մասին գուժել էր նաև պատգամավոր Թագուհի Թովմասյանը)՝ Անդոնը հայտարարել է, որ նման բան չկա՝ միաժամանակ հավելելով, որ էսկալացիայի վտանգ միշտ էլ կա, և այդ իսկ պաճառով է, որ բանակը միշտ կանգնած է ուժեղանալու խնդրի առաջ: Միաժամանակ Անդոնը կոչ է արել հետևել ՊՆ պաշտոական հաղորդագրություններին:

Անդոնի հիստերիան ու իրական փաստերը մերժելուն միտված նրա վարքը միմիայն սրում է մտահոգությունը, որ շատ կոնկրետ ուղղություններով թշնամու ձեռնարկած զորքի ու զինտեխիկայի կուտակումները լրջագույն էսկալացիայի մասին են գուժում: Ընդ որում՝ կան որոշ տեղեկություններ, որ այդ էսկալացիան, որ կարող է նույնիսկ վերաճել լայնամասշտաբ պատերազմի, կարող է տեղի ունենալ մինչև ապրիլ ամիսը, այսինքն՝ մեկ-երկու շաբաթվա ընթացքում: Անկասկած, Անդոնն էլ գիտի այս ամենի մասին, բայց ինչպես 44-օրյա պատերազմից մեկ-երկու օր առաջ էր Նիկոլը հայտարարում, որ պատերազմ չի լինելու, այնպես էլ այսօր Անդոնն է նույն կերպ ժողովրդին գցում մոլորության մեջ՝ թշնամուն անպատրաստ դիմավորելու:

Այդպես են անում, քանի որ նախ՝ չեն ուզում քննադատվել, գխացավանքի մեջ ընկնել, ապա՝ խնդիր կա՝ հանրությանն ու բանակին հնարավորինս անպատրաստ թողնելու վերահաս աղետին դեմ առ դեմ: Օրինակ՝ կարելի էր, չէ՞, զորքերի բացազատոււմ անել 44-օրյայից առաջ, այնպես անել, որ զորամասերը քնած չդիմավորեին ադրբեջանական ագրեսիային և այլն: Բայց ոչ, Նիկոլը նախընտեց քնած էրէխեքի գլուխն ուտել ու ասկյարների գործը հեշտացնել: Հիմա նույն բանն են անում՝ ուղղակի մի փոքր այլ դրսևորմամբ:

Անդոնի խոսքերը երբեք չպետք է հիմք ընդունել՝ պատկերացում կազմելու՝ ինչ է կատարվում կամ կատարվելու: Ընդհակառակը՝ սրանց «այո»-ն պետք է «ոչ»-ի տեղ ունդունել և հակառակը, եթե ուզում ենք գոյատևել կամ վերապրել առհավիրքը: