Ադրբեջանի տարածած հաղորդագրությունը չի համապատասխանում իրականությանը․ ՀՀ ՊՆ


10:53 , 20 մարտ, 2023

Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր մարտի 20-ին ժամը 02:50-ին ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանագոտու հարավարևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը:

Այս մասին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից։