21:34 , 5 սեպտեմբեր, 20131in.am-ը գրում է.
Մարդիկ հետևում են հասարակական վայրերում ծխելու արգելքին միայն մոխրամանների ու դրանց նման իրերի բացակայության դեպքում: Նման եզրակացության են եկել ամերիկացի գիտնականները, որոնց հետազոտությունը հրապարակվել է PLoS One գիտական ամսագրում:
Միևնույն ժամանակ, նրանք ոչ մի կերպ չեն մեկնաբանում արգելանշանները, եթե դրանց կողքին աղբաման կամ նմանատիպ այլ առարկա կա, որտեղ կարելի է գցել ծխած ծխախոտը:
Ըստ գիտնականների ՝ հարկավոր է հեռացնել մոխրամանները այնպիսի վայրերից, որտեղ մարդիկ սովոր են ծխել: Այդ դեպքում, ամենայն հավանականությամբ, ծխողների թիվը լրջորեն կկրճատվի:
Համաձայն Հունաստանում անցկացրած փորձի արդյունքների՝ նման վիճակագրությունը ունի որոշակի դրական արդյունք: