Էրդողանը ոգևորել է Ալիևին


17:58 , 18 մարտ, 2023

Էրդողանը ոգևորել է Ալիևին

Թուրքիայից Հայաստանին տարածքային պահանջներ նեյայացնելուց հետո Նիկոլի փքված հնդուհավը Նովրուզ Բայրամի կապակցությամբ իր ժողովրդին ուղղված ուղերձում կրկին հոխորտացել է Հայաստանի հասցեին՝ սեփական նախրին, ըստ էության, պատրաստելով նոր պատերազմի: Հաթաթա տալով Հայաստանի «ռևանշիստական ուժերին»՝ Ալիևը բարբաջել է, թե իբր Երևանը հանդես է գալիս տարածքային պահանջներով: «Այստեղից՝ ազատագրված Թալիշ գյուղից, զգուշացնում ենք Հայաստանի թիկունքում կանգնած որոշ երկրների զերծ մնալ այդ գործողություններից։ Դրսի ոչ մի ուժ չի կարող ազդել ադրբեջանական պետության, ժողովրդի կամքի վրա»,-հայտարարել է Ալիևը՝ միաժամանակ հայերին «ատելի թշնամի» անվանելով ու բաձր գնահատելով ադրբեջանի ժողովրդի դերը 44-օրյա պատերազմում տարած հաղթանակի գործում:

Իլհամի խոսքերը հնչում են Թուրքիայից վերադարձից հետո, ինչը նշանակում է, որ Անկարայում Էրդողանը որոշակի ոգևորիչ մեսիջներ է հղել Իլհամին՝ նրան հավաստիացնելով, որ նույնիսկ Իրանի կոշտ դիրքորշումը չի օգնելու Հայաստանին փրկվել. Թուրքիան «կանաչ լույս է վառում» Բաքվի առջև՝ նվաճելու «Արևմտյան Ադրբեջանը»:

Միաժամանակ սուր աչքի համար տեսանելի է Ալիևի ունեցած վախերը: Խնդին այն է, որ Իլհամը այնքան էլ վստահ չէ, որ Հայաստանի դեմ հարձակման դեպքում կարող է կրկնել 44-օրյա պատերազմի հաջողությունը. այն ժամանակ Հայաստանը ոչ միայն դավաճանված էր ներսից, այլև փաստացի մնացել էր առանց դաշնակիցների: Թե ինչու էր այդպես ստացվել, իհարկե, առանձին խոսակցության թեմա է,բայց նաև փաստ է,որ եթե Երևանի դեմ այս անգամ Իլհամը ոտնձգություն կատարի, Թեհրանը կողքից դիտորդի դերում չի հայտնվի՝ ուղղակիորեն ջարդելով ադրբեջանցիների ատամները: Այն, որ Իլհամը հաթաթա է տալիս նաև Հայաստանի «հովանավոր» երկրներին, խոսում է նրա իրական վախերի մասին:

Իսկ Նիյոլից Ալիևը, իհակե, չի վախենում, քանի որ ի սկղզբանե թուրք-ադրբեջանական փողերով է նաև, որ ՔՊ-ն Հայաստանում վերցրել է իշխանությունը: Ալիևը լավ գիտի, որ ի դեմս Նիկոլի Հայաստանի ներսում դաշնակից ունի, իսկ վախերը բացառապես պայմանավորված են երրորդ երկրների հետ, որոնք կարող են Հայաստանի ճակատագիրը չթողնել Նիկոլի քմահաճույքին՝ ի չիք դարձնելով 44-օրյա պատերազմում Ադրբեջանի ունեցած կեղծ հաղթանակը:

Խիստ ցանկալի է, որ նախքան պատերազմը Նիկոլի քաղաքական կարիերային վերջ դրվի, բայց սա երևի ընդամեը բարի ցանկություն է՝ դեռևս անիրականանալի: