Սպասվում են տեղումներ, առանձին հատվածներում՝ մառախուղ


17:42 , 18 մարտ, 2023

Հանրապետության տարածքում`մարտի 18-ի ցերեկը, 21-ին առանձին շրջաններում, 19-20-ը, 22-23-ը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, առանձին հատվածներում՝ մառախուղ:

Քամին՝ արևելյան՝ 2-4 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը մարտի 18-ի ցերեկը կբարձրանա 3-5 աստիճանով:

Երևան քաղաքում՝ մարտի 18-ի ցերեկը, 19-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարտի 19-ի ցերեկը, 20-23-ը սպասվում է անձրև, հնարավոր է նաև մառախուղ։