Իրանում 4,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել


15:13 , 18 մարտ, 2023

Իրանի հարավային հատվածում մարտի 18-ին 4,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։

Այս մասին հայտնում է Եվրոպական միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։

Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվել է 88 կմ խորության վրա։

Տեղեկություններ տուժածների կամ ավերածությունների մասին չկան։