21:28 , 5 սեպտեմբեր, 2013Tert.am-ը գրում է.
Սեպտեմբերի 6-ին կայանալիք Չեխիա-Հայաստան մրցավեճում սպասվում է մոտ 16 հազար հանդիսական: Չեխական «Դնես» օրաթերթի լրագրող Պետր Սեդիվին armsport.am-ին հայտնեց, որ Չեխիայի ֆուտբոլի ֆեդերացիան վերջին օրերին մի քանի հազար տոմս անվճար բաժանել է տարբեր հաստատությունների:
«Անվճար տոմսեր հիմնականում բաժանել են կրթական հաստատությունների, սպորտով զբաղվող պատանիների: Եթե անվճար տոմսերը չբաժանեին, ապա առավելագույնը 10 հազար հանդիսական կգար մարզադաշտ»,- նշեց Սեդիվին:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ