Սերբական Նովի Պազարի քաղաքապետը ստորագրել է անօրինական փաստաթուղթ իր քաղաքի եւ օկուպացված Շուշիի քույր քաղաքներ լինելու մասին


15:02 , 17 մարտ, 2023

Ադրբեջանի օկուպացրած Շուշին դարձել է սերբական Նովի Պազար քաղաքի քույր քաղաք։ Այս անօրինական եւ անբարո փաստաթուղթը ստորագրել են այդ քաղաքի ղեկավարը (անունը չի նշվել) եւ ադրբեջանական իշխանությունների կողմից նշանակված հատուկ ներկայացուցիչը օկուպացված հայկական Շուշիում։

Ինչպես տեղեկացրել է APA-ն, «փոխըմբռնման եւ Շուշիի եւ Նովի Պազարի քույր քաղաքներ լինելու մասին հուշագրի ստորագրումից հետո կողմերը միմյանց թանկարժեք նմուշներ են մատուցել, որոնք վերաբերում են Շուշիի եւ Նովի Պազարի պատմությանը, մշակույթին եւ այդ քաղաքների խորհրդանշաններն են»։