Նիկոլը թпւրքերից նոր հրաման է ստացել. կքանդվեն ճանապարհներին տեղադրված խաչերը, խաչքարերն ու հուշակոթողները


14:30 , 17 մարտ, 2023
Իշխանությունները որոշել են նոր թափ հաղորդել հայի հոգևոր ինքնության դեմ 2018-ից տարվող պայքարին՝ Սանոսյան Գնելին հրահանգելով քանդել բոլոր միջպետական և համայնքային ճանապարհներին տեղադրված խաչերը, խաչքարերն ու հուշակոթողները։ Մասնավորապես՝ համայնքապետարաններին հրահանգ է իջեցվել միջպետական և հանրապետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհներին ինքնակամ կառուցված հուշաքարերի, խաչերի և խաչքարերի քանդման աշխատանքների կատարման նպատակով համագործակցել մարզային տեսչական ստորաբաժանումների հետ:

Այն, որ այս իշխանությունները հատուկ հակակրանք ունեն հոգևորի, հայի քրիստոնեական ինքնության, եկեղեցու նկատմամբ, հայտնի դարձավ շատերին դեռ 2018-ին, երբ իշխանությունը վերցնելուց անմիջապես հետո թիրախավորվեց կաթողիկոսը:Մինչև հիմա եկեղեցու տաղավար տոներին մատուցվող հայրապետական պատարագներին իշխանություններն անգամ չեն համենում իրենց ներկայությունը բերել, ներկա գտնվել հոգևոր արարողություններին՝ցանկանալով վերջ դնել տասնամյակներ ի վեր անկախ Հայաստանոմ գործած կարգին, երբ տաղավար տոներին պետության ղեկավարներն ամենաբարձր մակադակով իրենց մասնակցությունն էին բերում հոգևոր արարողություններին ու ծեսերին՝ դրանով ի ցույց դնելով հայ եկեղեցու ու հայկական պետության միակամությունը:

«Նոր Հայաստանում» երկրի ղեկավարը միակամ է միայն թուրքերի հետ: Ձեռքը ճար լիներ հայերիս կրոնափոխ էլ կաներ՝ ընդունել տալով այն կրոնը որը կպարտադրեին թուրքերը:

Մյուս կողմից խաչքարերի, խաչերի, հուշաձանների ապամոնտաժումը նպատակ ունի առաջիկայում իբր բացվող տրանսխորտային հաղորդակցությունների պայմաններում թուրքերի համար կոմֆորտ զոնա ստեղծել, որ երբ գնան-գան մեր ճանապարհներով, հանկարծ գլխի չընկնեն, թե որ երկրի տարածքով են ճանապարհորդում,ինչ ինքնություն ունի այդ երկրում ապրող ժղովուրդը,որ իրենց հանկարծ վատ չզգան: Այսինքն՝ Նիկոլը թուրքերին հաճոյանալու համար գլխներիս նոր Տրոցկի է դառնում՝ ջնջելով ազգային-հոգոր գիտակցությունը. թուրքին ազգային գիտակցությամբ հայ պետք չէ, թուրքին հարճեր են պետք՝ նիկոլիզմի տակ մնացող, որ հնարավորինս արագորեն յուրացնեն 29000 քկմ տարածքը՝ այն շարքային սանջակ դարձնելով: