Ի՞նչն է Անդոնի սրտում սեր առաջացրել Օնիկ Գասպարյանի հանդեպ


13:18 , 17 մարտ, 2023
Այն բանից հետո, երբ Նիկոլն իր ասուլիսում 44-օրյա պատերազմում կրած մեր պարտության ողջ պատասխանատվությունը շտապեց գցել բանակում գործած «5-րդ շարասյան» վրա, Անդոնի քննիչ հանձնաժողովում ավելի քան 6 ժամ հարցաքննել են պատերազմի օրերին բանակը կառավարած Օնիկ Գասպարյանին: Տարօրինակն այն է, որ եթե նախկինում նույն Անդոնը Գասպայանի հասցեին խոսելիս աչքի չէր ընկնում բարյացակամությամբ՝ արտահայտվելով հնարավորինս չոր, ապա այս անգամ ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նա դրվատանքի խոսքեր է շռայլել Գասպարյանի հասցեին՝ մասնավորապես՝ պնդելով, որ նրանից ավելի լավը հայկական բանակում ուղղակի չկա: Ավելին՝ նա նույնիսկ Գասպարյանի առաջ «կանաչ լույս է վառել»՝ ասելով, որ նրան կարող են ներգրավել կրթական համակարգում՝ մատաղ սերնդի հետ կիսվելու ունեցած փորձով ու գիտելիքներով:

Ի՞նչ է կատարվում, ինչո՞ւ է Անդոնը հանկարծ իր վերաբեմունքն այսպես փոխել մի մարդու նկատմամբ, որը, ըստ Նիկոլի տրամաբանության, չէր կարող անմասն լինել «5-րդ շարասյունից». եթե իսկապես բանակն է դավաճանել Նիկոլին, այլ ոչ թե հակառակը, ապա ամենամեծ դավաճանողը պետք է որ պատերազմում ԶՈւ-ն ղեկավարած անձը լինի:

Անդոնի բարի վերաբերմունքը Գասպարյանի հանդեպ բացատրելի է. նա հնազանդ է գտնվել Նիկոլի նկատմամբ և հարցաքննության ընթացքում ասել է այն, ինչ որ ցանկացել է լսել Անդոնը: Իսկ Անդոնը մեկ բան է ցանկանում լսել՝ Նիոլի ցնդաբանությունների արդարացմանն ուղղված խոսքեր, որ շեֆի ակնբախ դավաճանությունը ջրի երես դուրս չգա:

Նիկոլի համար «5-րդ շարասյան» ներակայացուցիչներ են համարվում այն զինվորականները, որոնք իր՝ դավաճանի հանդեպ լոյալ չեն, Հայաստանի ու բանակի մասին այլ տեսլական ունեն, որ համարձակ են ու քաջատեղյակ ու պատրաստ ճշմարտությունը շպրտել անդոնների երսին: Նիկոլին հարմարվող սպաներ են պետք՝ պրոբլեմներ չստեղծող ու հերսանալու ցանկություն չունեցող. Նիկոլը իրական հերոսներին տանել չի կարող: