20:29 , 5 սեպտեմբեր, 2013
Emedia.am-ը գրում է.
Ծրագիրն ունի հիմնական 6 բաղադրիչ, որոնցից չորրորդը վերաբերում է տնտեսության տարբեր ոլորտների վրա կլիմայի փոփոխության ազդեցության գնահատմանը (գյուղատնտեսություն, առողջապահություն, անտառային և ջրային ռեսուրսներ) և դրանց հետ կապված ռիսկերին:
Նշված խնդիրների լուծման համար հատուկ ուշադրություն դարձվեց ժամանակակից գլոբալ կլիմայական մոդելների օգտագործմանը և դրանց տեղայնացմանը, որին նվիրված աշխատանքներ են իրականացվում ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայությունում: Նշվեց, որ իրականացվող աշխատանքները կնպաստեն ջրային ռեսուրսների կառավարման արդյունավետության բարձրացմանը, բերքատվության կանխատեսումների բարելավմանը, ինչպես նաև Հայաստանում տնտեսության առավել խոցելի ոլորտների հարմարվողականության միջոցառումների ռազմավարության մշակմանը և կլիմայական ռիսկերի նվազեցմանը: