ՔՊ-ական պատգամավորը բերման էր ենթարկվել թմրամիջոցների ապօրինի շրջանառության հետ կապված ենթադրյալ հանցանք կատարելու կասկածանքով


12:26 , 17 մարտ, 2023
Պարզվում է՝ ՔՊ-ական պատգամավորներից շատերը ոչ միայն բացահայտ թուրքի շպիոններ են, այլև՝ բառիգներ ու ուռողներ: Մասնավորապես՝ թերթերից մեկը ՀՀ ներքին գործերի նախարարությունից պարզել է, որ ՔՊ խմբակցության քարտուղար Հովհաննիսյան Արթուրը 2017 թվականին բերման է ենթարկվել ոստիկանություն՝ թմրամիջոցների ապօրինի շրջանառության հետ կապված ենթադրյալ հանցանք կատարելու կասկածանքով, ՔՕ 266-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով քրեական գործ է հարուցվել, որը հետագայում կարճվել է:

Որ նարկոմանիան ՔՊ-ականների շրջանում բավական տարածված արատ է, հայտնի է շատերին. շատ ՔՊ-ականեր ցայսօր էլ ուռում են, «պառավոզ» անում, իսկ ոմանք էլ, ասում են, անձամբ են նարկոշրջանառության թեման «ռուլիտ անում»՝ երկրի գենոֆոնդի քայքայման հաշվին կեղտոտ փողեր աշխատելով:

Կոնկրետ Հովհաննիսյան Արթուրը համարվում է ՔՊ-ի այն՝ ոչ հաստ ինտելեկտուալ շերտի ներկայացուցիչներից մեկը, որը գոնե կարողանում է մի երկու բառ իրար կապել ու Նիկոլի կերած կեղտերը հարկ եղած դեպքում արդարացնել: Հարց՝ եթե ինտիլիգենտ ՔՊ-ականի կերպարը սա է, բա էն «չոբանները» ովքե՞ր են, քանի՞ տարվա ուռող ու ծակվողներ են, ինչ տեսակ հանցագոծներ են…

Որ օրը ցերեկով ՔՊ-ում «պռաժեկտրը» ձեռքիդ բռնած ման գաս, նորմալ իսան չես գտնի: Ա՛յ մեր ողբերգութունը հենց նա է, որ էս տմարդի զանգվածն է այսօր պետության ղեկին՝ կատարելով մեր թշնամիների բոլոր հրահանգները՝ գուցե ընդամենը մի դոզա ավել ստանալու դիմաց: Սրանց բոլորին վաղուց նստեցրել են ասեղին ու ամեն մեկի վրա այնքան կոմպրոմատ ունեն, որ ինչ ասեն, անելու են, միայն թե կերած կեղտերը «ջրի երես դուրս չգան»: