14:00 , 6 սեպտեմբեր, 2013Բոլորն էլ երազում են անմոռանալի հանգստի մասին: Կտրվելով միապաղաղ առօրյայից` դուք կարող եք հիանալ շրջակա տեսարժան վայրերով, ուսումնասիրել տեղի մշակույթը կամ մասնակցել երեկույթների: Եթե ցանկանում եք ձեր հաջորդ արձակուրդն անցկացնել մի առանձնահատուկ վայրում, ապա այս ֆոտոշարքը ձեզ համար է: Ավելի ու ավելի շատ մարդիկ են նախընտրում հանգրվանել «ձևափոխված հյուրանոցներում»: «Ձևափոխված հյուրանոցներ» ասելով նկատի ունենք շինություններ, որոնք ժամանակին ծառայել են միանգամայն այլ նպատակների, սակայն, վերանորոգվելով և նոր կահավորանք ստանալով, սկսել են շահագործվել իբրև հյուրանոցներ: Այս հյուրանոցներում պահպանվել է նախնական ճարտարապետական ոգին, սակայն դրանք համալրվել են ժամանակակից հարմարություններով:
1. Իմ Վասերթուրմ հյուրանոց, Քյոլն, Գերմանիա. ժամանակին ջրային աշտարակ է եղել

2. Չորս եղանակ Գրեշամի ամրոցի հյուրանոց, Բուդապեշտ, Հունգարիա. ժամանակին ամրոց է եղել

3. K+K հյուրանոց, Պրահա, Չեխիա. ժամանակին թատրոն է եղել





