Մարիամի հետ Սյունիքի մարզում ենք, պատիվ ունեցանք հյուրընկալվել 44-օրյա պատերազմում հայրենիքի պաշտպանության ժամանակ անմահացածների ընտանիքներին. Աննա Հակոբյան


20:21 , 16 մարտ, 2023

Մարիամի հետ Սյունիքի մարզում ենք։ Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է վարչապետի տիկին Աննա Հակոբյանը և հրապարակել լուսանկարներ:

«Այսօր Բնունիս համայնքում պատիվ ունեցանք հյուրընկալվել 44-օրյա պատերազմում հայրենիքի պաշտպանության ժամանակ անմահացած Գոռ Գասպարյանի, Գեորգ Բաբաջանյանի ընտանիքներին, եւ Էդգար Մարգարյանի տանը»,- գրել է Հակոբյանը: