19:58 , 5 սեպտեմբեր, 2013
Pastinfo.am-ը գրում է.
Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանն այսօր, պատասխանելով գազի գնի վերանայման հնարավորությանը վերաբերող հարցին, հակիրճ բայց միանշանակ պատասխան է տվել. «Չէ, նույնը կմնա»:
Հիշեցնենք, դեռևս 2 ամիս առաջ, անդրադառնալով Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության խնդրին, նախարար Մովսիսյանն ասել էր. «Մաքսային միությունը ձեռնտու է այն առումով, որ մենք Ռուսաստանից ներմուծում ենք միջուկային վառելիք և գազ»:
Այս հայտարարությունը հիմք էր տվել մեկնաբանությունների, որ միությանն անդամակցելու դիմաց Հայաստանը կարող է ՌԴ-ից գազի էժանացում ակնկալել:
Նախարարի այսօրվա խոսքից, սակայն, պարզ է դառնում, որ գազի էժանացմանը սպասելն անիմաստ է: