ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը երկօրյա այցով ժամանել է Հայաստան


14:20 , 16 մարտ, 2023

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը Հայաստանում է։ Այս մասին Tert.am-in հայտնեց ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը:

«Այցը երկօրյա է։ Այսօր նախատեսված է հանդիպում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ»,-նշեց նա
Հիշեցնենք, որ Իմանգալի Տասմագամբետովը ՀԱՊԿ քարտուղարի պաշտոնը ստանձնել է 2023 թվականի հուվարի 1-ին։