20:20 , 5 սեպտեմբեր, 2013

Ամերիկացի ռեփեր, պրոդյուսեր, դերասան Քրիստոֆեր Բրայան Բրիջսը ծնվել է 1977թ.-ի սեպտեմբերի 11-ին: Սկսել է իր երաժշտական կարիերան որպես դիջեյ` Chris Lova Lova կեղծանունով: Նրա հաջողությունները գրավեցին Թիմբալենդին: Ludacris-ը թողարկել է մի քանի հաջողված սկավառակներ, ինչպես նաև բազմիցս նկարահանվել է ֆիլմերում: Նաև զբաղվում է բարեգործությամբ և երիտասարդության մեջ կրթության խթանմամբ:
![]()
Նրա իրական անունն է Օնիկա Տանիա Մարաժ, ծնվել է 1982թ.-ի դեկտեմբերի 8 -ին: Մինաժի առաջին իսկ սկավառակը` «Pink Friday»-ը, գրավում է «Billboard 200» շքերթի երկրորդ հորիզոնականը: Նա դարձել է պատմության մեջ առաջին կատարողը, ում յոթ երգերը միաժամանակ գտնվել են այդ շքերթում: Նրա այս սկավառակը դարձել է պլատինե: Մինաժն արժանացել է բազմաթիվ մրցանակների, ինչպես նաև զբաղվում է հագուստի հավաքածուների և կոսմետիկ միջոցների թողարկմամբ:

Մարշալ Բրյուս Մետերսը ծնվել է 1972թ.-ի հոկտեմբերի 17-ին: Ամերիկացի սուպեր հայտնի ռեփերը նաև դերասան է և պրոդյուսեր: Նա համարվում է ռեփերյան շարժման ամենահայտնի աստղը: Նրա գործունեության վրա մեծ ազդեցություն են ունեցել Esham-ը և Masta Ace-ը: Առանձնանում է կտրուկ, ագրեսիվ ոճով և տեքստերի համապատասխան թեմատիկայով` սպանություններ, բռնություն: 2002 թ.-ին Էմինեմի մասին նկարահանվել էր ինքնակենսագրական ֆիլմ` «Ութերորդ մղոնը», իսկ «Lose Yourself» սաունդթրեքն արժանացել էր «Օսկարի»:

Յոթերորդ հորիզոնականում է բավակաին հարուստ ռեփեր Drake-ը: Նա ծնվել է 1986թ.-ին: Ներկայումս ռեփերը երաժշտական կարիերայի հետ շատ հաջող կերպով համատեղում է նաև դերասանականը: Առաջին ալբոմը`«Thank Me Later»-ը, մեծ հաջողություն ունեցավ: «Take Care» ալբոմը նույնպես մեծ հավանության արժանացավ: Մեկ շաբաթվա ընթացքում վաճառվեց 631 000 օրինակ:

Ավելի հայտնի է որպես Bridman կամ Baby: Նա Նյու Օռլեանից է, ծնվել է 1969թ.-ի փետրվարի 15-ին: Եղել է «Big Timers» խմբի անդամ: Խմբի փլուզումի հետո սկսեց սոլո գործունեությունը: Հանդիսանում է «Cash Money Records» լեյբլի տերը, ինչպես նաև YMCMB-ի հիմնադիրներից է, ունի ավտոբուսային ընկերություն: Փորձել է նաև մասնակցել նավթային բիզնեսին:

Դուեյն Մայքլ Քարթերը ծնվել է 1982թ.-ի սեպտեմբերի 27-ին: Նրա գործունեության վրա մեծ ազդեցություն է ունեցել Բրայան Ուիլյամսը: Նրան մեծ հաջողություն բերեցին «The Carter» (2004), «The Carter 2» (2005), «The Carter 3» ( 2008) ալբոմները: Ձայնագրել է համատեղ երգեր Մադոննայի և Էմինեմի հետ: Նաև նկարահվում է ֆիլմերում:

Քանյե Վեսթը ծնվել է 1977թ.-ի հունիսի 8-ին: 2004 -2010թթ. թողարկած ալբոմներն ունեցել են ահռելի հաջողություն և արժանացել բազմաթիվ մրցանակների (14 Գրեմմի): Քննադատները հատկապես առանձնացնում են «My Beautiful Dark Twisted Fantasy»-ն: Քանյեի յուրօրինակ թալիսմանը կարելի է համարել փափուկ արջուկը, որը հայտնվել է նրա բոլոր ալբոմների շապիկներին: Երգերի մեծամասնության մեջ առկա է կրոնական թեման: Համարվում է լավագույն աֆրոամերկացի ֆիլանտրոպներից մեկը: Ունի սեփական բարեգործական ֆոնդը, որն օգնում է աղքատ լատինո և աֆրո-ամերիկյան ընտանիքներին կրթություն ստանալ:

Եռյակը բացում է Շոն Ջոն Քոուլզը: Նա ծնվել է 1969թ.-ին: Հայտնի է Պաֆ Դիդդի, Պի Դիդդի կամ ուղղակի Դիդդի մականուններով: 2009թ.-ին հավաքել էր «Diddy-Dirty Money» խումբը: «Forbes» և «Time» ամսագրերի լրագրողները համարում են նրան հիփ-հոփ երաժշտության ամենահարուստ և ազդեցիկ երաժիշտներից մեկը: Հագուստի դիզայներ է, ռեստորանների գծի սեփականատեր, ինչպես նաև զբաղվում է դերասանական գործունեությամբ:

Շոն Քորի Քարթեր: Հիփ-հոփ երաժշտության ամենահայտնի երաժիշտներից մեկն է: Նրա ալբոմներից շատերը` 12-ը, զբաղեցրել են «Billboard» շքերթի առաջին հորիզոնականները: Բազմաթիվ սկանդալների մասնակից է: Հայտնի երգչունի Բեյոնսեի ամուսինն է:

Ցուցակի հաղթողն է համարվում Անդրե Ռոմելլ Յանգը: Նա ռեփեր է, պրոդյուսեր, դերասան, բիթմեյքեր: Հենց նա է սկսել ակտիվորեն տարածել ջի-ֆանկ երաժշտական ոճը: Հայտնի է դարձել N.W.A. խմբի շնորհիվ: Հետագայում սկսել է հանդես գալ առանձին: 1992թ.-ին թողարկել է «The chronic» ալբոմը, որը խելահեղ հաջողություն է ունեցել: «Let me Ride» երգը նրան Գրեմմի բերեց: Հետագայում բազմիցս արժանացել է այս և շատ այլ մրցանակների: