Երևանում տղամարդը նախկին կնոջն իջեցրել էր տաքսիից, կրակել նրան, ապա` ինքն իրեն


16:49 , 15 մարտ, 2023

Մարտի 14-ի առավոտյան ոստիկանության Մալաթիայի բաժնում հաղորդում է ստացվել, որ մայրաքաղաքի Ռոմանոս Մելիքյան և Տիչինայի փողոցների խաչմերուկում մի տղամարդ փակել էր մի տաքսի մեքենայի ճանապարհը, վիճել ուղևորուհու հետ, ապա կրակել նրա ուղղությամբ, ապա՝ ինքն իրեն:

Մարմնական վնասվածքներ ստացած կինն ու տղամարդը տեղափոխվել էին «Աստղիկ» բժշկական կենտրոն։ Ահազանգին արագ արձագանքած Մալաթիայի ոստիկանները իրականացրած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզեցին, որ հիվանդանոց տեղափոխված կինն ու 42-ամյա մերձավանցի տղամարդը նախկին ամուսիններ են, որ տղամարդը հարկադրաբար կանգնեցրել էր տաքսին, իջեցրել նախկին կնոջը, վիճել հետը, ապա կրակոցներ արձակել։

Դեպքի վայրի զննությամբ ատրճանակը հայտնաբերվել է։

Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։