Չստացված միլիցու հերթական բլթոցը
15:47 , 15 մարտ, 2023
Չստացված միլիցա Խաչատրյան Արմենը ԱԺ Պաշտպանության և անվտանգության մշտական հանձնաժողովի նիստում փորձել է պաշտպանել Պապիկյան Սուրիկի թասիբը՝ տրտնջալով, որ մամուլում Սուրիկի 400 հազար դոլարանոց տան մասին արվող սուր վերնագրերով հրապարակումներն ազդում են բանակի բարոյահոգեբանական վիճակի վրա. ա՛յ որ լրագրողները թեման կամաց-կամաց «ջրեն», ըստ ՔՊ-ականի տրամաբանության, բանակը կոգևորվի ու Բաքուն կգրավի:
Նիկոլի ադեպտներն իրենց ընդհանրապես հաշիվ տալի՞ս են, թե ինչ են ժամանակ առ ժամանակ բարբաջում… Խաչատրյան Արմենը այնքան տհաս է, որ պատկերացում անգամ չունի, թե ինչը կարող է բացասական կամ դրական ազդել բանակի բարոյահոգեբանական վիճակի վրա: Բանակի բարոյահոգեբանական վիճակի հերն այն ժամանակ անիծվեց, երբ Նիկոլը 2020-ին կապիտուլյացիա ստորագրեց՝ չնայած բանակն իր ջանքերով, թեկուզ դավաճանվելով, բայց կարողացել էր մի քանի շրջան հայկական վերահսկողութան տակ պահել, այնինչ Նիկոլը բռնեց ու ծախեց հայ զինվորի արյունը՝ սեփական աթոռին սոսնձված մնալու նպատակով: Երկրորդ հարվածը 2021-ի ընտրությունները հասցրեցից բանակի բարոյահոգեբանական վիճակին, երբ վերընտրվեց հայկական բանակի թշնամին: Դե իսկ Սուրիկի գործոնի մասին առհասարակ ավելորդ է խոսելը. սեփական վերադասին բանակում դանակահարած գուբախտի այս ապրանքը տեղով դասալքության ու թուլության խորհրդանիշ է, որի առաքելությունը բանակը ներսից քանդելն է ու դրա հաշվին սեփական տիկնոջ կենցաղային պայմանների բարելավումը:
Խաչատրյան Արմենը գերագնահատել է հոդվածների վերնագրերի նշանակությունը՝ չհասկանալով, որ Հայաստանը փոքր երկիր է, և մադիկ մամուլում տեղ գտնող վերնագրերից չէ, որ պետք է տեղեկանան, թե ինչ է երկրում կատարվում կամ որ մի ՔՊ-ականն է իր փորը հաջողությամբ հաստացնում. ամեն ինչ մարդկանց աչքի առաջ է տեղի ունենում՝անկախ նրանից,թե մամուլն ինչ է գրում: