18:48 , 5 սեպտեմբեր, 2013Panorama.am-ը գրում է.
Օգոստոսի 31-ին գիշերը Մասիսի բժշկական կենտրոնում վիրաբուժական բաժանմունքի վարիչ Գևորգ Գևորգյանին ծեծելու փաստի կապակցությամբ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով (խուլիգանություն)։ Այդ մասին տեղեկացնում է առողջապահության նախարարությունը:
«Անկախ այն բանից, թե ինչ պատիժ կսահմանվի մասնագիտական պարտականությունների կատարման ընթացքում բժշկին ծեծի ենթարկողների նկատմամբ, փաստն ինքնին դատապարտելի է։ Եւ շատ ավելի մեծ է այդ արարքի պատճառած բարոյական վնասը ոչ միայն բժշկին, այլև մեր ողջ հասարակությանը։ Ամոթալի ու մերժելի նման միջադեպերը, դժբախտաբար, շարունակաբար կրկնվում են։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ