14:56 , 15 մարտ, 2023Բրյուսովի անվան պետական համալսարանի ռեկտորի պաշտոնակատարի պաշտոնում Դավիթ Գյուրջինյանի նշանակումը հակասահմանադրական է, լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԲՊՀ-ի Ուսումնագիտական աշխատանքների հարցերով պրոռեկտոր Ցոլակ Ակոպյանը։
Ակոպյանը նշեց՝ կառավարությունը խախտում է նաև բուհի կանոնադրությունում վերջերս կատարած փոփոխությունը։
Բրյուսովի աշխատակազմն ու ուսանողները պատրաստվում են բողոքարկել ռեկտորի պաշտոնակատարի նշանակումը, այս պահին ուսանողները դասադուլ են անում։