00:18 , 15 մարտ, 2023Ռուսական Սու-27 կործանիչը Սև ծովի վրա բախվել է ամերիկյան MQ-9 անօդաչու թռչող սարքին։
Այս մասին հայտնում է ԱՄՆ Զինված ուժերի եվրոպական հրամանատարությունը։
Նրանք մանրամասնել են, որ միջադեպից հետո անօդաչու թռչող սարքն ընկել է միջազգային ջրեր։
Սպիտակ տան տվյալներով՝ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը տեղեկացվել է կատարվածի մասին։