Թուրքիայում 4.9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել


23:14 , 14 մարտ, 2023

Այսօր Թուրքիայում հերթական երկրաշարժն է գրանցվել։

Թուրքիայի կառավարությանն առընթեր բնական աղետների և արտակարգ իրավիճակների հետևանքների վերացման գործակալությունը հայտնում է, որ երկրաշարժի ուժգնությունը կազմել է 4,9 մագնիտուդ։

Երկրաշարժը տեղի է ունեցել Քահրամանմարաշ նահանգում: