Armsport.am-ը գրում է.
«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էրլինգ Հոլանդը շարունակում է գլխավորել «Ոսկե խաղակոշիկի» համար մրցավազքը։ Հիշեցնենք, որ այս մրցանակի համար հաշվի են առնվում միայն ներքին առաջնությունում գրանցած արդյունքները:
Նորվեգացին արդեն 28 գոլ է խփել այս մրցաշրջանում, իսկ ԱՊԼ-ի գործակիցը «Ոսկե խաղակոշիկի» վարկանիշում 2 է։ Նա այս պահին ունի 56 միավոր և ահռելի առավելություն ունի մոտակա հետապնդողներից։
Երկրորդն այս ցուցանիշով ԱՊԼ-ի մեկ այլ ներկայացուցիչ է՝ «Տոտենհեմի» հարձակվող Հարի Քեյնը․ նա իր ակտիվում ունի 20 գոլ և համապատասխանաբար 40 միավոր։
3-5-րդ տեղերը կիսում են «Նապոլիի» հարձակվող Վիկտոր Օսիմհենը և Լիգա 1-ի երկու ներկայացուցիչ՝ Կիլիան Մբապեն (ՊՍԺ) և Ջոնաթան Դեյվիդը («Լիլ»)․ նրանք այս պահի դրությամբ վաստակել են 38-ական միավոր (19 գոլ)։
«Ոսկե խաղակոշիկ»․ Լավագույն հնգյակն այս պահի դրությամբ
1․ Էրլինգ Հոլանդ – 56 միավոր (28 գոլ x 2 գործակից)
2․ Հարի Քեյն – 40 միավոր (20 գոլ x 2 գործակից)
3. Վիկտոր Օսիմհեն – 38 միավոր (19 գոլ x 2 գործակից)
4․ Կիլիան Մբապե – 38 միավոր (19 գոլ x 2 գործակից)
5. Ջոնաթան Դեյվիդ – 38 միավոր (19 գոլ x 2 գործակից)։