17:46 , 5 սեպտեմբեր, 20131in.am-ը գրում է.
Ֆրանսիայի խորհրդարանը կողմ է Սիրիայում ռազմական գործողություն սկսելուն: Այսպիսով, Հինգերորդ հանրապետության օրենսդիրներն աջակցել են նախագահ Ֆրանսուա Օլանդի ծրագիրը:
Ինչպես հաղորդում է Vesti-ն, երկու ժամ տևած լարված բանավեճերից հետո խորհրդարանականներն այդպես էլ չհասկացան՝ պե՞տք է արդյոք Ֆրանսիան ռազմական գործողություն սկսի Սիրիայի դեմ:
Երկրի պաշտպանության նախարարը մատնանշեց, որ ՄԱԿ հանձնաժողովն ի վիճակի չէ պարզել, թե ով է քիմիական զենք օգտագործել Դամասկոսի մոտ, քանի որ դա նրա իրավասության մեջ չի մտնում: Չնայած դրան՝ Ժան Իվ Լե Դրիանը որոշեց, որ պատասխանատուն Սիրիայի նախագահ Բաշար Ալ-Ասադն է:
Ֆրանսիայի հետախուզությունը վստահեցնում է, որ իր տվյալների համաձայն՝ Սիրիայի ընդդիմության զորանոցում զարին գազ չկա: