17:40 , 5 սեպտեմբեր, 2013
Aysor.am-ը գրում է.
Ճապոնացի դիզայներ Այ Հասեգավան որոշել է ծննդաբերել կենդանիների` սննդի խնդիրները լուծելու համար:
33 ամյա կինը կարծում է, որ երեխաներ ունենալով, արդյունաբերության ծանր վիճակն ավելի է սրվում, իսկ դրանում առկա խնդիները լուծվելու փոխարեն` ճահճանում են: Ըստ նրա` սնունդ ծննդաբերելով և դրանք օգտագործելով` կհագենա և՛ քաղցի զգացողությունը, և՛ ծնելու բնազդը:
«Շատ դժվար է ունենալ և արժանվույնս դաստիարակել երեխաներին, իսկ մարդկանց թվի շատացման հետևանքով, ոչնչանում են կենդանիների և ձկների բազմաթիվ տեսակներ», - նշում է Այ Հասեգավան:
Նա ցանկանում է համագործակցել գինեկոլոգների հետ և պարզել` արդյոք հնարավոր է մեծացնել արգանդը և այն օգտագործել որպես ինկուբատոր` շնաձուկ ծննդաբերելու համար: Հետազոտությունների արդյունքները ցույց են տվել, որ շնաձկներն ամենաշատն են համատեղվում մարդկանց հետ և գտնվում են վերացման եզրին, քանի որ անհամեմատ շատ են օգտագործվում ուտեստներ պատրաստելիս:
Ճապոնուհին այս փորձարկումն իրականացնելու համար ցանկանում է գտնել միայնակ և հարուստ տարեց կնոջ: