18:00 , 5 սեպտեմբեր, 2013
Անհրաժեշտ է (12 բաժնի համար)՝
6 խաշած ձու
100 գր վիտչինա
2 ճաշի գդալ քերած պարմեզան
1 ճաշի գդալ մայոնեզ
կանաչ սոխ
աղ, պղպեղ
Պատրաստման եղանակը՝

Ձուն մեջտեղից կիսում ենք, հանում ենք դեղնուցները:

Դնում ենք դեղնուցները ամանի մեջ, ավելացնում մայոնեզ, աղ, պղպեղ: Պատառաքաղով մանրացնում ենք, մինչև միատարր զանգված ստացվի:
Վիտչինան և կանաչ սոխը մանր կտրատում ենք, խառնում դեղնուցներին, ավելացնում պանիրը:

Ստացված զանգվածը լցնում ենք հավկիթների սպիտակուցների մեջ, ցանկության դեպքում զարդարում կանաչիով:
Բարի ախորժակ: