ՌԴ Բելգորոդի շրջանում 4 հրթիռ է խոցվել․ կա վիրավոր


13:42 , 13 մարտ, 2023

ՌԴ հակաօդային պաշտպանության համակարգերը Բելգորոդի շրջանի երկնքում 4 հրթիռ են խոցել, հայտնի է մեկ տուժածի մասին: Այս մասին իր թելեգրամյան ալիքում հաղորդել է Բելգորոդի նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովը:

Նահանգապետի խոսքով՝ միջադեպի հետևանքով մի կին է տուժել։ Բացի այդ, հրթիռի բեկորները վնասել են երկու մասնավոր տնային տնտեսություն։ Դեպքի վայր է մեկնել շտապօգնության խումբը, ինչպես նաև Բելգորոդի շրջանի ղեկավար Վլադիմիր Պերցևը՝ օպերատիվ և շտապ օգնության ծառայությունների հետ միասին։

Ավելի ուշ նահանգապետը հստակեցրել է, որ բժիշկները տուժածի վիճակը գնահատում են միջին ծանրության։ Կնոջ մոտ ախտորոշվել է ուղեղի ցնցում, բաց վերքեր չկան։ Տուժածը տեղափոխվել է հիվանդանոց