Նիկոլը սարսափած է Սերժ Սարգսյանից


10:13 , 13 մարտ, 2023
Հակոբյան Աննայի մարդն արդեն մի քանի օր է՝ չի կարողանում մարսել երրորդ նախագահի դիպուկ հայտարարությունները. Չախոյան Տորինին «Հ1»-ի Պետոյի մոտ ուղարկելուց հետո Նիկոլի թերթոնն է մի ախմախ հոդված գրել, որից երևում է, թե հատկապես Սարգսյանի որ արտահայտությունն է Նիկոլի ջանը ահավոր սարսուռ գցել. «ՀՀ գլխավոր բանակցողը պետք է փոխվի» արտահայությունն է Նիկոլին սարսափ պատճառել:

Փորձելով ինչ-որ կերպ հիմնավորել նիկոլականների այն թեզը, թե Նիկոլից բացի չկա գեթ մեկը, ով կկարողանա Ադրբեջանի հետ բանակցել՝ հոդվածագիրը ջանացել է ընթերցողին մոլորության մեջ գցելով սևացնել Նիկոլի ստացած բանակցային ժառանգությունը (դա արվել է պատերազմն արդարացնելու համար) ու ինչ-որ կերպ դուրս գալ Ալիևի հայհոյանքների տակից՝ ապացուցելու, որ Նիկոլից էն կողմ աշխարհ չկա, ինչը, իհարկե, ոչ մի կերպ չի ստացվել. հոդվածը վերածվել է Նիկոլի յուրատեսակ հակափիառի:

Բայց սա՝ մի կողմ: Հարկավոր է հասկանալ, թե խորքային առումով ի՞նչն է տվայտել Նիկոլի սևացած հոգին: Կասկածից վեր է, որ արյունոտ ծաղրածուի հոգեկան խանգարմունքի պատճառ է դարձել Սերժ Սարգսյանի հայտարարությունն այն մասին, որ չի պատրաստվում թոշակի գնալ ու այգի մշակել. ակտիվ քաղաքակնությունից հեռանալու մտայնություն չունի: Սա, ըստ էության, ազդարարումն է քաղաքական գործունեության նոր փուլի, որը խորապես ցնցել է Նիկոլին. հասկանում ընդդիմության չիրացված պոտենցիալի մասշտաբները և վախենում է հենց դրա լիարժեք բացահայտումից ու օգտագործումից՝ շատ լավ հասկանալով,թե Սարգսյանն ինչպիսի ջախջախիչ հարված կարող է հասցնել իրեն մի փուլում, երբ իշխանությունների ժողովրդականության աստիճանն իջել է շրիշակի մակարդակի: Մնում է ուղղակի ընտրել ճիշտ պահն ու նոկաուտի ենթարկել շակալին: