ԵՄ-ն դեմ է ԱՄՆ-ի որոշմանը


17:03 , 5 սեպտեմբեր, 2013

Lurer.com-ը գրում է.

Այսօր Պետերբուրգում տեղի ունեցած «G20»-ի (Մեծ 20-յակ) գագաթաժողովի ժամանակ Եվրամիության նախագահ Հերման վան Րոմպեյը հայտնել է, որ Եվրամիությունը կողմ է սիրիական հարցի խաղաղ լուծմանը: Նշված տեսակետին կողմ է արտահայտվել Եվրոպական հանձնաժողովի ղեկավար Ժոզե Մանուել Բարոզուն: Վերջինիս խոսքերով` սիրիական հակամարտությունը մեր ժամանակի ամենախոշոր հումանիտար ողբերգություններից մեկն է. տեղեկացնում է «Vesti.ru»-ն:

Ինչպես հայտնում է «ИТАР-ТАСС»-ը, սիրիական պատերազմի ընթացքում երկիրը լքել է առնվազն 2 մլն մարդ: