Գևորգ Պետրոսյանն ազատ է արձակվել


10:02 , 13 մարտ, 2023

Ազգային ժողովի նախկին պատգամավոր Գևորգ Պետրոսյանն ազատ է արձակվել: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Գևորգ Պետրոսյանի փաստաբան Րաֆֆի Ասլանյանը:

«Գևորգ Պետրոսյանը քննիչի որոշմամբ ձերբակալումից ազատ արձակվեց, գոնե ինձ համար տեսանելի է, որ կատարված ապացուցողական գործողությունների արդյունքում պարեկների նկատմամբ բռնություն գործադրելու կասկածը չի հաստատվում»,- գրել է նա։

Հիշեցնենք, որ ՀՀ ազգային ժողովի ԲՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Գևորգ Պետրոսյանը երեկ ձերբակալվել էր։ Այս մասին նա հայտնել էր իր ֆեյսբուքյան էջում՝ գրելով․ «Հարգելի հայրենակիցներ, այսօր ձերբակալվեցի, սա էլ էր պետք տեսնել..․ ծիծաղելի հոդվածով»։