Բայդենը եւս մեկ տարով երկարաձգել է Իրանի դեմ պատժամիջոցները


13:17 , 11 մարտ, 2023
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը որոշում է կայացրել եւս մեկ տարով երկարաձգել Իրանի նկատմամբ ամերիկյան միակողմանի պատժամիջոցների ռեժիմը։ Այս մասին հայտնել է Սպիտակ տան մամուլի ծառայությունը, որը տարածել է հակաիրանական սահմանափակող միջոցների երկարաձգման վերաբերյալ Բայդենի ստորագրած փաստաթղթերը։