Արցախի գազամատակարարումը կրկին խափանվել է


23:41 , 10 մարտ, 2023

Ադրբեջանական կողմը հերթական անգամ արգելափակել է Հայաստանից դեպի Արցախ  գազամատակարարումը։

Այս մասին հայտնել է Արցախգազը։

«Քիչ առաջ ադրբեջանական կողմը հերթական անգամ արգելափակել է Հայաստանից դեպի Արցախ  գազամատակարարումը։

Խնդրում ենք խստիվ կերպով հետևել անվտանգության կանոններին»: