ԱԱԾ–ն խուզարկություն է իրականացնում Երևանի փոխքաղաքապետի աշխատասենյակում


15:36 , 10 մարտ, 2023

Ազգային անվտանգության ծառայությունը խուզարկություն է իրականացնում Երևանի քաղաքապետի տեղակալ Գևորգ Սիմոնյանի աշխատասենյակում։

Այս մասին տեղեկությունը Tert.am-ի հետ զրույցում հաստատեց Երևանի քաղաքապետարանի լրատվության վարչության պետ Լևոն Սարդարյանը։

Քաղաքապետարանից չեն հայտնում, թե ինչ վարույթի շրջանակում է իրականացվում խուզարկությունը։