Այս ամիս 6 մագնիսական փոթորիկ կլինի. Խորհուրդներ զգայուն մարդկանց


15:38 , 5 սեպտեմբեր, 2013

Aysor.am-ը գրում է.

Սեպտեմբերին 6 մագնիսական փոթորիկ է սպասվում: Ըստ կանխատեսումների մագնիսական փոթորիկներ են սպասվոմ սեպտեմբերի 7-ին, 13-ին, 14-ին, ին, 15- ին, 17-ին և 27-ին:

Բժիշկները զգայուն մարդկանց խորհուրդ են տալիս այդ օրերին խուսափել ծանր և յուղոտ սննդից, օգտագործել բանան, կեֆիր և կանաչ թեյ: Խորհուրդ է տրվում առհասարակ բացառել ալկոհոլը: Չի կարելի խախտել օրվա ռեժիմը, ենթադրենք շուտ արթնանալ կամ ուշ քնել: Հնարավորւթյան դեպքում պետք է խուսափել նաև խուսափել նաև ծանր ֆիզիկական աշխատանքից:

Նրանք, ովքեր տառապում են սիրտ-անոթային հիվանդություններով, պետք է ավելի ուշադիր լինեն: