Էնրիկեն կարող է գլխավորել Տոտենհեմը, լոնդոնյան ակումբը մի քանի տարբերակ է դիտարկում


23:18 , 9 մարտ, 2023

Armsport.am-ը գրում է.

Լուիս Էնրիկեն կարող է գլխավորել «Տոտենհեմը»:

Տնօրենների խորհրդի նախագահ Դանիել Լևին հանձնարարել է մարզական տնօրեն Ֆաբիո Պարատիչիին կազմել մարզիչների շորթ-լիստ, քանի որ Անտոնի Կոնտեն կարող է հեռանալ զբաղեցրած պաշտոնից։ Նախատեսվում է, որ Պարատիչին այս ամիս ցուցակը կներկայացնի Լևիին։

Ըստ The Athletic-ի, հավակնորդների ցուցակը գլխավորում է Էնրիկեն՝ «Բարսելոնայի» և Իսպանիայի հավաքականի նախկին մարզիչը։

Հավանաբար, շորթ-լիստում կլինեն նաև Օլիվեր Գլասները (Ֆրանկֆուրտ «Այնտրախտ), Ռուբեն Ամորիմը («Սպորտինգ») և Լուչիանո Սպալետին («Նապոլի»): Նշվում է, որ Մաուրիսիո Պոչետինոյին վերադարձնելու տարբերակը քիչ հավանական է։