22:57 , 9 մարտ, 2023Վրաստանի ՆԳՆ-ն հայտնում է, որ Թբիլիսիում ցույցերի մասնակիցները, որոնք ավելի վաղ բերման էին ենթարկվել, ազատ են արձակվել։
Ներքին գործերի նախարարության տվյալներով՝ մարտի 7-8-ին տեղի ունեցած ցույցերի ժամանակ բերման է ենթարկվել 133 մարդ։
«Վարչական իրավախախտումների համար մարտի 7-ի և 8-ի հանրահավաքների ժամանակ բերման ենթարկված բոլոր քաղաքացիներն ազատ են արձակվել»,- ասվում է նախարարության հաղորդագրության մեջ։