Վրաստանում գրանցվել է կարմրուկի համաճարակ


15:24 , 5 սեպտեմբեր, 2013

1in.am-ը գրում է.

Վրաստանում գրանցվել է կարմրուկի համաճարակ՝ փոխանցում Interfax-ը:

Գործակալության փոխանցմամբ՝ հիվանդությունից տառապում է արդեն մոտ 7.5 հազար մարդ, որից 2.5 հազարը հոսպիտալացվել է բարդություններով:

Հիվանդությունից արդեն 2 մարդ է մահացել: Նրանցից մեկը 11-ամսական աղջիկ է, մյուսը՝ 19-ամյա պատանի:

Մեկ ամսում հիվանդների թիվն ավելացել է մոտ 2000-ով: