14:56 , 5 սեպտեմբեր, 2013
Newsbox.am-ը գրում է.
Sony ընկերությունը վերջնականապես հավաքեց իր բոլոր ուժերը և որոշեց IFA 2013 ցուցահանդեսին ներկայացնել իր մոբիլ սարքերից լավագույնը, որի մասին մեկ անգամ չէ, որ գրվել էր մամուլում: Խոսքն, իհարկե, երկար սպասված Sony Xperia Z1 սմարթֆոնի մասին է, որի շնորհանդեսը տեղի ունեցավ այսօր՝ Բեռլինում կայացած մամուլի ասուլիսի ընթացքում: Ինչ վերաբերում է սպասումներին, ապա դրանք լիովին արդարացան: 
Xperia Z1-ը ճապոնական ընկերության լավագույն մոբիլ սարքն է: Սկսենք դիսփլեյից: Այն առաջարկում է 5-դյույմանոց TRILUMINOS դիսփլեյ՝ X-Reality տեխնոլոգիայով և 1920×1080 պիքսել Full HD խտությամբ: X-Reality տեխնոլոգիայի խնդիրը էկրանին երևացող յուրաքանչյուրբ դետալի մանրամասն վերլուծությունն է, որակի ամենաօպտիմալ չափանիշների ընտրությունը, որպեսզի օգտատերը կարողանա վայելել առավելագույնս հստակ և հյութեղ տեսապատկերներ:
Xperia Z1-ն աշխատում է Qualcomm ընկերության նորագույն և հզոր պրոցեսորի հիման վրա: Խոսքը գնում է 4 միջուկից բաղկացած Snapdragon 800-ի մասին, որն աշխատում է 2,2 ԳՀց հաճախականությամբ: Նրան ընկերակցում են 2 ԳԲ օպերատիվ հիշողությունը և 16 ԳԲ լրացուցիչ մշտական հիշողությունը: Եթե այն քիչ լինի, միշտ կարելի է այն ավելացնել ևս 64 ԳԲ-ով՝ microSD քարտերի հաշվին:
Xperia Z1-ը հավաքված է ալյումինի միասնական կտորից բաղկացած կորպուսից: Omnibalance դիզայնը, որը համատեղում է կոփված ապակի սարքի դիմային և հետին մասերում, օգտագործվում է այստեղ: Նորույթը կստանա համապատասխանության IP55 և IP58 սերտիֆիկատ, իսկ դա նշանակում է, որ նրա կորպուսը, որը կառաջարկվի երեք տարբեր գույներով (սև, սպիտակ և մանուշակագույն), լիովին անջրաթափանց է, ինչպես նաև՝ թույլ չի տալիս փոշու փոքրագույն մասնիկների ներթափացում: Սարքի չափերն են 144x74x8.5 մմ, քաշը կազմում ընդամենը 170 գրամ:
Հաճելի մանրուքների թվում են Z1 ցանցերի, 4G LTE, NFC, Wi-Fi և Bluetooth պրոտոկոլների ապահովումը: Բացի այդ՝ սարքը կարելի է օգտագործել որպես Wi-Fi մուտքի կետ:
Sony-ի նոր ֆլագմանը սնվում է 300 մԱ/ժամ տարողունակությամբ մարտկոցից, որն ապահովում է խոսակցության ռեժիմում մինչև 830 րոպե, GSM ցանցերում սպասման ռեժիմում՝ մինչև 880 ժամ, տեսանյութերի դիտման ռեժիմում՝ մինչև 7 ժամ և երաժշտություն լսելու ռեժիմում՝ մինչև 110 ժամ աշխատանք: Տպավորիչ ցուցանիշներ են, աշխատանքային օրվա ավարտին հաստատ մարտկոցը լիցքավորելու կարիք չի լինի:
Վերջում խոսենք սմարթֆոնի «ամենահամեղ» մանրամանսերի մասին: Խոսքը վերաբերում է նրա նոր, հիմնական ֆոտոխցիկին, որն ինքը՝ Sony ընկերությունն անվանում է Android օպերացիոն համակարգի վրա երբևիցե օգտագործված լավագույն ֆոտոխցիկը: Ճիշտն ասած՝ մեզ համար բոլորովին դժվար չէ դրան հավատալ: Նրա հիմքում ընկած է ½,3-դյումանոց 20,7-մեգապիքսել խտությամբ Exmor RS CMOS պատկերների սենսոր, որն աշխատում է f2.0 լայնանկյուն 27-մմ ոսպնյակի և պատկերների վերլուծության BIONZ մոբիլ պրոցեսորի հետ տանդեմում: Այս կոմբինացիան թույլ է տալիս հասնել նույն որակին ու արտադրողականությանը, որ կա թվային ֆոտոխցիկի մոտ: Բայց այդ՝ այստեղ առաջարկվում է ֆոտոխցիկի համար առանձին կոճակ, ոը թույլ է տալիս շատ ավելի արագ այն պատրաստել աշխատանքի և բաց չթողնել նկարահանման համար անհրաժեշտ պահը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ