Անհնար է սատարել մեկին, ով բանակցային բովանդակությունն իմանում է Ալիևից՝ անվանելով նրան կառուցողական


17:57 , 8 մարտ, 2023

Անհնար է սատարել մեկին, ով բանակցային բովանդակությունն իմանում է Ալիեւից՝ անվանելով նրան կառուցողական։
Ասում են, եթե Լեւոն Տեր-Պետրոսյանը կանգնեց Սերժ Սարգսյանի կողքին Մադրիդյան սկզբունքների հիման վրա բանակցություններ վարելու ընթացքում, ինչու՞ Սերժ Սարգսյանը չկանգնեց Նիկոլ Փաշինյանի կողքին ։
Դրանով իրենց արեւին փորձում են թակարդը գցել Սերժ Սարգսյանի թիմին։
Էդ հարց տվողներին մի հարց էլ ես տամ։
Եթե Նիկոլն այդքան հայամետ բանակցություններ էր վարում, բա ինչու՞ նույն Տեր-Պետրոսյանը չսատարեց նրան, ավելին նրան անվանեց «ազգակործան պատուհաս»։
Սերժ Սարգսյանի թիմը չի կարող սատարել Արցախն ու Հայաստանի անվտանգությունն ու ինքնիշխանությունը թուրքերի առջեւ «մատաղ անող» կապիտուլյանտներին ու ազգակործան պատուհասներին։