ԱՄՆ-ն ավելացնում է ռազմական ծախսերը. կներկայացվի Պենտագոնի՝ 835 մլրդ դոլարի չափով նախագիծ. Bloomberg


18:37 , 8 մարտ, 2023
ԱՄՆ վարչակազմը հինգշաբթի կներկայացնի 2024 ֆինանսական տարվա ռազմական բյուջեի նախագիծը, որը կարող է դառնալ երկրի պատմության մեջ ամենախոշորներից մեկը ոչ պատերազմական շրջանում, չորեքշաբթի հաղորդում է Bloomberg-ը՝ հղում անելով աղբյուրներին։

«Նախագիծը, որը նախագահ Ջո Բայդենի վարչակազմը կառաջարկի հինգշաբթի, կլինի խաղաղ ժամանակների ամենամեծ ռազմական բյուջեներից մեկ. 170 միլիարդ դոլար՝ զենքի գնման և 145 միլիարդ դոլար՝ հետազոտությունների և զարգացման համար, երկո ցուցանիշն էլ ռեկորդային են»,- նշում է գործակալությունը։

Աղբյուրներից մեկն ասել է, որ 2024 ֆինանսական տարվա պաշտպանության նախարարության բյուջեն կգերազանցի 835 միլիարդ դոլարը:

Այս պահին, նշում է գործակալությունը, Պենտագոնի բյուջեն փոխվում է Վաշինգտոնի և Պեկինի միջև աճող լարվածության ֆոնին. ԱՄՆ պաշտպանության նախարարությունը Չինաստանը համարում է աշխարհում ամերիկյան ռազմական ղեկավարության գլխավոր մարտահրավերը։